Ռազմավարական ծրագիրը կօգնի արագացնել ԵԱՏՄ երկրներում նորարարությունների ստեղծումն ու ներդրումը․ Միշուստին
Մոսկվայում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստը։ Միխայիլ Միշուստինը խոսել է 2025 թվականին ԵԱՏՄ աշխատանքի նախնական արդյունքների մասին։ «Անցնող տարին ճանապարհում ենք առանցքային ցուցանիշներով արժանի արդյունքներով»,- աել է նա։
«Միասին մենք պայմաններ ենք ստեղծում քաղաքացիների կյանքի որակի բարձրացման և ազգային տնտեսությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման համար»,- նշել է Կառավարության ղեկավարը:
2025 թվականին լավ արդյունքներ են ցույց տվել ԵԱՏՄ հիմնական ցուցանիշները՝ միության համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, մանրածախ առևտրի շրջանառությունը։ Աճում է ձեռնարկատիրական ակտիվությունը. ԵԱՏՄ-ում ընդհանուր առմամբ հիմնական կապիտալում ներդրումներն առաջին կիսամյակում ավելացրել են ավելի քան 6 տոկոս:
Այս տարի հաստատվել է Եվրասիական տնտեսական միության գիտատեխնիկական զարգացման ռազմավարական ծրագիրը: Դրա իրականացումը կօգնի արագացնել ԵԱՏՄ երկրներում նորարարությունների ստեղծումն ու ներդրումը։
2025 թվականի սկզբին ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս միության երկրների ձեռնարկություններին իրենց արժեթղթերը տեղաբաշխել «հնգյակի» ցանկացած պետության բորսայական հարթակներում։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
Գերմանիան մեծապես շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ։ Այս մասին վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրի...