Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել
Քրեակատարողական բժշկական կենտրոնը առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը: Այս մասին ասված է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի տարածած հայտարարության մեջ:
«Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:
Ըստ այդ պահանջի, կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
Ակնհայտ է, որ կալանավորված անձը դժվարություն է ունենալու այս տեղեկությունները գտնելու և ներկայացնելու հարցում:
Ինչևէ, Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը կրկին դիմում է ներկայացրել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) 07.10.2025թ. Բժշկական կենտրոնի տեղեկանքի պատճենը,
2) Քաղվածք հիվանդության պատմագրից,
3) Ուլտրաձայնային հետազոտության արդյունքը,
4) պաշտպանի 07.10.2025թ. դիմումի պատճենը,
5) ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետի 14.10.2025թ. գրության պատճենը,
6) պաշտպանի 29.10.2025թ. դիմումի պատճենը,
7) պաշտպանի 06.11.2025թ. դիմումի պատճենը,
8.) պաշտպանի 10.11.2025թ. դիմումի պատճենը,
9) ՊՈԱԿ-ի 28.11.2025թ. պատասխանի պատճենը,
10) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. համաձայնությունը,
11) Բժիշկների 09.12.2025թ. համաձայնությունը,
12) արտոնագրի պատճենը,
13) Միքայել Սրբազանի 09.12.2025թ. լիազորագիրը:
Նշված դիմումին ի պատասխան, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 11.12.2025թ. հայտնել է, որ դիմումը և փաստաթղթերը վերահասցեագրվել է Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատական միջամտությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...