Հայաստանի արտաքին անվտանգային մեկուսացման ճեղքումը անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների․ Ղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրին:
«Հայաստանը ստորագրեց հերթական ռազմավարական գործընկերության փաստաթուղթը՝ այս անգամ Եվրոպայի առաջատար տնտեսություն ունեցող Գերմանիայի հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգային մեկուսացման ճեղքումը, բնականաբար, անհանգստություն է պատճառել որոշ շրջանակների։
Պատճառը պարզ է․ տարիներ շարունակ մեկ կենտրոնից տոտալ կախվածությունը և երկրի շրջափակումը այդ շրջանակների համար եղել են իշխանությունը բռնազավթելու, այն պահելու և անձնական կարողությունները ընդլայնելու հիմնական միջոց։
Այսօր Հայաստանի ցանկացած հաջողություն նրանք համարում են իրենց անձնական անհաջողություն»,- գրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով. վարչապետ
Համբուրգի նավահանգիստը ներգրավվում է և հետաքրքրված է Գյումրիում չոր նավահանգիստ ստեղծելու նախագծով: Այս մասին Համբո...
Վեհափառի հորդորով ցանկացած գործողության պատրաստ ենք, ինքնագլուխ որևէ գործողություն չենք անելու․ Սարգսյան
Վեհափառի հորդորին ենք սպասում, պատրաստ ենք ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ ն...
Բացահայտվել է ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...