Արցախի ներկայացուցչությունում ավարտվեց խուզարկությունը․ առգրավել են համակարգիչներ
Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը: Խուզարկության ընթացքում առգրավել են համակարգիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ ամեն ինչ կապված է երեկվա լսումների հետ, սա մեսիջ էր, որը ստանում ենք այսօրվա իշխանություններից։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Արցախի էջը չի կարող փակված լինել՝ առանց հաշվի առնելու 150,000 հայի դիրքորոշում»,- նշել է նա։
«Այսօրվա խուզարկության արդյունքում ջարդված չհրկիզվող պահարանը և հայտնաբերված հանցավոր առարկան՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի մեկ օրինակ»,- այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:































