Ահա և վերջ. սուտը բացահայտվեց․ Կոնջորյան
Ահա և վերջ. Հետքի սուտը բացահայտվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Երկու օր առաջ Հետք լրատվականը հոդված հրապարակեց, թե իբր ես գնել եմ տուն` շուկայականից էականորեն էժան գնով և պնդում արեց, որ իմ համար 55 հազար դոլար զեղչ է արվել: Իբր հետաքննություն էին արել և եզրահանգել, որ ես 54 միլիոն դրամով հիպոտեկով ձեռք եմ բերել տուն, որի իրական արժեքը 75 միլիոն 600 հազար դրամ է:
Այսօր պաշտոնապես դիմեցի Կադաստրի կոմիտե և խնդրեցի տրամադրել տվյալներ այդ նույն թաղամասում վաճառված նույն մակերեսով մյուս թաունհաուզների գների մասին:
Եվ ահա պարզվեց, որ տներից երկուսը վաճառվել են 50 միլիոն դրամով, այսինքն, ավելի էժան, քան ես եմ գնել: Իսկ երբևէ ամենաթանկ գինը եղել է 60 միլիոն դրամը, որը վաճառվել է 2025 թվականին: Հիշեցնեմ, որ ես անշարժ գույքը ձեռք եմ բերել 2024 թվականի հուլիսին` հիպոտեկով, 20 տարի ժամկետով:
Ինձանից ընդամենը մի քանի գործողություն պահանջվեց, որ ես պարզեմ այդ թաղամասում վաճառված տների իրական արժեքը: Իսկ իրեն հետաքնող լրագրություն համարող լրատվականը ինչու՞ չարեց այս պարզ գործողությունը` կադաստրի կոմիտեից վերցնելու իրական առքուվաճառքի թվերը և հասկանալու, որ ես ոչ միայն 55 հազար դոլար զեղչ չեմ ստացել, այլ նույնիսկ ավելի թանկ եմ գնել տունը մի քանի գնորդներից: Վաճառված տների մեջ իմ ձեռք բերած գույքը լիովին շուկայական արժեքի սահմաններում է:
Իսկ գուցե Հետքի նպատակը հետաքննությունն ու լրագրությունը չէ՞ր, այլ զրպարտությունն ու սուտը: Ի՞նչ անուն ունի Հետք լրատվականի կատարած այս քայլը:
Հետքից պահանջում եմ հրապարակային հերքում` «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» վերտառությամբ նյութի համար: Ստի ոտքը կարճ է:
Լավ օր բոլորին»,- գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։



Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...