ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվից հնչած հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նոր օրակարգը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել է.
«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին:
Հավելեմ, որ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:
Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...