Ֆրիդրիխ Մերցի առաջարկը՝ ԱՄՆ նախագահին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մի շարք կետեր ընդունելի չեն եվրոպական դիտանկյունից։ Նա այս մասին ասել է՝ մեկնաբանելով փաստաթուղթը, որը հրապարակվել էր անցյալ շաբաթ։
«Ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն, որ ամերիկացիները փորձեն փրկել ժողովրդավարությունը Եվրոպայում հենց հիմա։ Եվ եթե այն փրկելու կարիք ունենայինք, մենք դա կանեինք ինքներս», - նշել է Մերցը։
Կանցլերի խոսքով՝ փաստաթղթի ընդհանուր շեշտադրումները իր համար անակնկալ չեն եղել, սակայն այն ամրապնդում է իր այն տեսակետը, որ Եվրամիությունը պետք է մեծացնի իր անկախությունը Վաշինգտոնից անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
«Ամերիկացիների հետ իմ քննարկումներում ես ասում եմ, որ «Նախ՝ Ամերիկան» սկզբունքը լավ է, բայց «Միայն Ամերիկան» չի կարող լինել ձեր շահերից բխող։ Այս աշխարհում ձեզ նաև գործընկերներ են պետք։ Այդպիսի գործընկերներից մեկը կարող է լինել Եվրոպան։ Եվ եթե Եվրոպան տարբերակ չէ, ապա առնվազն Գերմանիան դարձրեք ձեր գործընկերը», - նշել է Մերցը։
Մերցը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է 2026 թվականին Գերմանիա այցելելու իր հրավերը։
Նմանատիպ հոդվածներ
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...