Բաքուն Հայաստանի հետ սահմանին երկաթուղային կապի վերականգնման հարցն է քննարկում․ ԶԼՄ
Գործող տարանցիկ քաղաքականության շուրջ վերջին քննարկումներից հետո Ադրբեջանում սկսել են ուսումնասիրել Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների այլընտրանքային հնարավորությունները։ Minval Politika-ի հետ զրուցած աղբյուրների տեղեկացմամբ՝ Բաքուն նախաձեռնել է նախնական գնահատում՝ դիտարկելով խորհրդային տարիներին գործած Բաքու–Ղազախ երկաթուղային հատվածի վերականգնումը մինչև Հայաստանի սահմանային գոտի։
Նշվում է, որ Խորհրդային տարիներին կար երկաթուղի, որը կապում էր Բաքուն Ղազախի հետ, այնուհետև շարունակվում էր դեպի Իջևան: Բաքուն ներկայումս քննարկում է այս հատվածի վերականգնման հարցը՝ ներկայիս Ղազախից մինչև Հայաստանի հետ ենթադրյալ սահմանը:
Կայքի տեղեկություններով՝ նախնական գնահատումն արդեն սկսվել է. ուսումնասիրվում են այս հատվածի հնարավոր վերականգնման տեխնիկական պարամետրերը, ծախսերը և ժամանակացույցը։
Միաժամանակ, ուսումնասիրվում է լիարժեք ավտոմոբիլային երթուղիների տարբերակը։ Երթուղին դեռևս վերջնականապես որոշված չէ. քննարկվում են այլընտրանքային միջանցքները և դրանց տնտեսական կենսունակությունը։ Սակայն այն փաստը, որ նման քննարկումներ են տեղի ունենում, խոսում է գլխավորի մասին. Ադրբեջանը դադարել է Վրաստանի տարածքով տարանցումը դիտարկել որպես միակ կամ անխուսափելի ուղի։
Ըստ նույն տեղեկությունների՝ դիտարկվում է նաև խաչմերուկային ավտոմոբիլային երթուղիների ձևավորումը։ Քննարկումները դեռևս ընթացքի մեջ են, և վերջնական ընտրություն չի արվել, սակայն գնահատվում է տնտեսական արդյունավետությունը և հնարավոր ծանրաբեռնվածությունը։
Հավելենք՝ Վրաստանը նախկինում հայտարարել էր, որ մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Սակայն երկարաժամկետ տուրքերի և մաքսային քաղաքականության հարցերը կողմերի միջև շարունակում են մնալ քննարկման փուլում։ Նոր նախաձեռնությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում տրանսպորտային սխեմաները կարող են փոփոխվել՝ կախված տնտեսական և լոգիստիկ հաշվարկներից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...