Խաբեբա Բայդենից միլիարդներ խնդրեց․ նրա երկրի մոտ 25% -ն անհետացավ․ Թրամփը՝ Զելենսկու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համեմատել է ամերիկացի հայտնի շոումեն և PR վարպետ Պ. Տ. Բարնումի հետ։
«Զելենսկին հիանալի վաճառող է։ Նա շատ նման է Բարնումին: Գիտեք, թե ով է Բարնումը, այնպես չէ: Պատմության մեջ ամենամեծերից մեկը: Նա ցանկացած պահի կարող էր վաճառել ցանկացած ապրանք:
«Ես ցանկացած պահի կարող եմ վաճառել ցանկացած ապրանք»: Եվ դա ճիշտ էր: Նա ասում էր, որ կարևոր չէ՝ ապրանքը աշխատում է, թե ոչ։ Նույնը Զելենսկին, նա ստիպեց խաբեբա Ջո Բայդենին իրեն 350 միլիարդ դոլար տալ։ Եվ տեսեք, թե ինչի է դա հանգեցրել. նրա երկրի մոտ 25% -ը անհետացել է», - ասել Է ԱՄՆ նախագահը Politico-ին տված հարցազրույցում:





























