Պաշտպանները բացարկ են հայտնել Արսեն Ղուկասյանի գործով դատախազին
Պաշտպանական կողմն այսօր բացարկ է հայտնել անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի գործով դատախազ Վազգեն Ռուստամյանին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Նրա խոսքով՝ բացարկի համար մի քանի հիմք է ներկայացվել․ առաջինն այն է, որ գործն ամբողջությամբ քննված չի եղել։ Նախևառաջ, երբ պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, դատախազը մերժել է վարույթ նախաձեռնել, որից հետո պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած միջադեպին, երբ անհետ կորած զինծառայողների հարազատների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշուկ տեղի ունեցավ։
«Բողոքարկման արդյունքում մենք հիմա ունենք նոր քրեական գործ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար իրենց դիրքը չարաշահելու հետ կապված։ Այսինքն՝ սա այն է, ինչ մենք ասում էինք՝ իրականում պրովոկացիան եղել է ռազմական ոստիկանների կողմից, իսկ դատախազը չէր ցանկացել նախաձեռնել վարույթը»,- բացատրել է Սողոյանը՝ շեշտելով, որ դատախազը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...