Լուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել
Փարիզի Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների գրադարանում տեղի ունեցած ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր, հաղորդում է CBS News-ը։
Թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը նշել է, որ խոսքը՝ եգիպտագիտության ոլորտի մասնագիտական ամսագրերի և հետազոտական նյութերի մասին է, որոնք օգտագործվում էին գիտնականների կողմից։ Այդ աշխատությունները թվագրվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։
Լուվրի ներկայացուցիչը շեշտել է, որ թանգարանի եզակի և անփոխարինելի գրքերը չեն տուժել։ Վնասված փաստաթղթերը նախատեսվում է լիովին չորացնել, ուղարկել վերականգնման, իսկ վերանորոգումից հետո դրանք կվերադառնան գրադարանի շագանակագույն դարակաշարերը։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ արտահոսքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, իսկ այժմ թանգարանը պաշտոնապես հաստատել է միջադեպի փաստը։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին
Rate.am-ում դեկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամ...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։«APA -Economics»-ը, հղում ան...
Հայտնի են՝ ամենախարդախ տաքսու վարորդներ ունեցող երկրները
Աշխարհի տարբեր երկրներ այցելող ճանապարհորդները Reddit հարթակում ակտիվորեն կիսվել են դեպքերով, երբ տաքսիստները գործել են...