Հայտնի են՝ ամենախարդախ տաքսու վարորդներ ունեցող երկրները
Աշխարհի տարբեր երկրներ այցելող ճանապարհորդները Reddit հարթակում ակտիվորեն կիսվել են դեպքերով, երբ տաքսիստները գործել են ոչ բարեխղճորեն։ Ինչպես գրում է The Independent-ը, ապահովագրական AllClear ընկերությունը վերլուծել է ավելի քան 450 հրապարակում և շուրջ 30 հազար մեկնաբանություն՝ կազմելով երկրների վարկանշային աղյուսակ, որտեղ նման դեպքերն առավել հաճախ են հանդիպում։
Ցուցակի առաջատարը Թուրքիան է. այն հավաքել է 4 224 մեկնաբանություն, ինչը գրեթե կրկնակի շատ է երկրորդ տեղը զբաղեցրած Հնդկաստանից (2 301): Տասնյակում են նաև Թաիլանդը, Վիետնամը, Եգիպտոսը, Ավստրալիան, Մեքսիկան, Մարոկկոն, ԱՄՆ-ն և Կանադան:
Վարկանիշում ընդհանուր առմամբ 15 երկիր կա, այդ թվում՝ Ֆրանսիան, Կոլումբիան, Ֆիլիպինները, Իտալիան և Նորվեգիան:

Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին
Rate.am-ում դեկտեմբերի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամ...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Հումքային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը բարձրացել է։«APA -Economics»-ը, հղում ան...
Լուվրի գրադարանում հարյուրավոր գրքեր ու փաստաթղթեր են վնասվել
Փարիզի Լուվրի թանգարանի եգիպտական հնությունների գրադարանում տեղի ունեցած ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր գրքեր ու փաս...