Հնդկաստանը էներգակիրներ է գնում՝ ելնելով իր ազգային շահերից․ ԱԳՆ-ն՝ Ռուսաստանից նավթ ներմուծելու մասին
Հնդկաստանը էներգակիրներ է գնում՝ ելնելով իր ազգային շահերից և համաշխարհային նավթի շուկայում տիրող իրավիճակից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանի կառավարությունը պլանավորում է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը:
«Մենք հետևողականորեն հետևում ենք այն քաղաքականությանը, որը բազմիցս հստակեցրել ենք։ Էներգիայի մատակարարումները կախված են համաշխարհային շուկայի դինամիկայից, ինչպես նաև 1.4 միլիարդ մարդուն մատչելի էներգիա մատակարարելու անհրաժեշտությունից», - ասել է նա։
Դիվանագետը նաև հավելել է, որ հնդկական մասնավոր ընկերությունները նավթի մատակարարումների վերաբերյալ որոշումներ են կայացնում առևտրային առաջարկների հիման վրա, որոնք կախված են նաև համաշխարհային նավթային շուկայի դինամիկայից։
Հավելենք՝ ԱՄՆ-ն լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Նյու Դելիի վրա ռուսական էներգետիկ արտադրանքի գնման համար: Հնդկական ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերը բարձրացվեցին մինչև 50%: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունները անարդար է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...