Բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի
Ուկրաիմնայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բանակցությունները փակուղի են մտել տարածքային հարցերի շուրջ։
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան տարբեր տեսակետներ ունեն, և մենք միասնական դիրքորոշում չունենք Դոնբասի հարցում։
ԱՄՆ խաղաղության նախաձեռնության բանակցությունների մասնակիցները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։
ԱՄՆ պլանի որոշ տարրեր պահանջում են լրացուցիչ քննարկում մի շարք զգայուն հարցերի շուրջ, այդ թվում՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության երաշխիքների և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։
Կիևը պնդում է արևմտյան դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագիր կնքելու վրա», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։





























