Անցանկալի ազդակներ ենք տեսնում ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության ծրագրում․ Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Բրյուսելում անցկացված ֆորումում հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ԵՄ տեսնում է եվրոպական ներքին գործընթացներին վերաբերող անցանկալի ազդակներ։ Euronews-ի տվյալներով՝ Կոշտան ընդգծել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում հանդուրժել միջամտության որևէ սպառնալիք և չի ընդունի, որ այլ պետություններ գնահատեն եվրոպական կուսակցությունների գործունեությունը։
Կոշտան անդրադարձել է նաև Վաշինգտոնի քննադատությանը՝ կապված Եվրահանձնաժողովի՝ X սոցիալական հարթակին 120 միլիոն եվրո տուգանք նշանակելու որոշման հետ։ Նա նշել է, որ խոսքի ազատության պաշտպանությունը չի կարող իրականացվել եվրոպացի քաղաքացիների տեղեկատվական իրավունքների հաշվին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նոր ռազմավարությունն առաջացրել է դժգոհություն եվրոպական գերատեսչությունների շրջանակում։ Փաստաթուղթը, որը հրապարակվել է դեկտեմբերի 5-ին, ամերիկյան կողմի մտահոգությունն է արտահայտում ԵՄ ապագա կայունության, տնտեսական և ռազմական ներուժի, ինչպես նաև Եվրոպայի աշխարհաքաղաքական հեռանկարների վերաբերյալ։ Ըստ այդ գնահատականների՝ մի շարք եվրոպական երկրներ կդժվարանան պահպանել Վաշինգտոնի հետ դաշնակցային հարաբերությունների համար պահանջվող հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...