Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները
Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումարված նիստում այսօր կատարվել է համայնքային կառավարման կարևոր ու պարտադիր արարողակարգ՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի երդման արարողությունը։ Այդ մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը:
Նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։
Նա նաև ընդգծել է, որ իր առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար։
Նշենք նաև, որ ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում:...
Վրաստանի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ն կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար վերաբերմունքը» կփոխարինվի նոր մո...
Փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստ...
Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ
Երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ազգ...