Թրամփը՝ Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլ անցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել, որ Գազայի խաղաղության գործընթացը մտել է երկրորդ փուլ։Այս մասին հաղորդում է Axios-ը:


Համաձայնագրի երկրորդ փուլը նախատեսում է իսրայելական զորքերի մեծ մասի դուրսբերում Գազայի հատվածից, միջազգային կայունացման ուժերի տեղակայում և նոր կառավարման կառուցվածքի ստեղծում։ Այն կղեկավարի «Խաղաղության խորհուրդը», որը Թրամփի ղեկավարությամբ կներառի մոտավորապես 10 արաբ և արևմտյան առաջնորդների։


Միևնույն ժամանակ, բանակցություններ են ընթանում Համասի հետ՝ իշխանությունից հրաժարվելու վերաբերյալ՝ իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստ են զորքեր ուղարկել ISF-ին։


Axios-ի տվյալներով՝ Նեթանյահուն նախատեսում է հանդիպել Թրամփի հետ մինչև ամսվա վերջ՝ մանրամասները քննարկելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ