Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի նոր համաձայնագիրը՝ Ռուսաստանի սպառնալիքին դիմակայելու համար
Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի ռազմածովային ուժերը կուժեղացնեն հսկողությունը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում՝ կարևորագույն ծովային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Մեծ Բրիտանիայի կարևորագույն ենթակառուցվածքները կպաշտպանվեն ռուսական սուզանավերից՝ շնորհիվ իր տեսակի մեջ առաջին պաշտպանական համաձայնագրի, որի համաձայն՝ բրիտանական և նորվեգական ռազմածովային ուժերը կգործեն կողք կողքի Հյուսիսային Ատլանտիկայում», - ասվում է հայտարարության մեջ։
Համաձայնագիրը նաև նախատեսում է մատակարարման նավերի ծրագրերի մշակում, որոնք կծառայեն որպես լողացող բազաներ ականազերծման և անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ստորջրյա պատերազմի համակարգերի համար։ Երկրները մտադիր են գլխավորել ՆԱՏՕ-ի ջանքերը՝ Վերին Հյուսիսում ինքնավար համակարգեր տեղակայելու համար։
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան նաև մտադիր են ինտենսիվացնել համատեղ զորավարժությունները, և Թագավորական ծովային հետևակը կմարզվի Նորվեգիայում՝ ցուրտ պայմաններում գործողություններին նախապատրաստվելու համար: Բրիտանական նավատորմը նույնպես կօգտագործի նորվեգական հականավային հրթիռներ, և երկու կողմերն էլ կմշակեն Sting Ray տորպեդային ծրագիրը:





























