Հնարավոր է խրախուսում չծխող զինվորականների համար
ՊՆ-ից ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցման պատասխանով հայտնի է դարձել, որ ժամկետային զինծառայողների 67 տոկոսը ծխում է, և նրանց զգալի մասը սկսել է ծխել հենց ծառայության ընթացքում։ Ազգային ժողովում Սարգսյանը նշեց, որ ենթասպայական անձնակազմի 69 տոկոսը, իսկ սպայական կազմի 88 տոկոսը ծխում են։ Նրա խոսքով՝ ներկայացված թվերը մտահոգիչ են։
Պատգամավորը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է արդյոք սահմանել խրախուսող նորմեր, որոնց միջոցով չծխող զինծառայողները կարողանան ավելի շուտ զորացրվել կամ ստանալ լրացուցիչ ազատ արձակումներ։
Նախարարը պատասխանեց, որ ազատ արձակումների հետ կապված խրախուսական մեխանիզմները կարող են դիտարկվել, սակայն ծառայության ժամկետի որևէ կրճատում այս փուլում քննարկման ենթակա չէ։ Պապիկյանը հավելեց, որ ինքն անձամբ չի ծխում և մտահոգված է հասարակությունում ծխելու աճող միտումներով, սակայն ընդգծեց, որ ցանկացած արգելք պետք է լինի իրավաչափ։ Նա նշեց, որ չափահաս տարիքից բարձր անձանց վերաբերող սահմանափակումների հարցը պահանջում է լայն քննարկում և կարևորեց, որ զինծառայողներին հասարակությունից առանձնացնելն ընդունելի չի լինի նրանց համար։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտ...
Փաշինյանը նշել է ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղքատության խնդրին՝ նշելով, որ երկրում ծայրահեղ աղքատութ...
ՔԿ-ն` Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է ք...
Այսուհետ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի. որոշումն ընդունվեց
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշումըՆախագծի...