Այս տարվա բյուջեի ավելացած հատվածը 384 մլրդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն. Փաշինյան
Ավարտին է մոտենում 2025 թվականի բյուջետային տարին, և ես ուզում եմ արձանագրել, որ 25 օր է մնացել բյուջետային տարվա ավարտին, և մեր գործիքներով և կանխատեսումներով մենք տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Սա կլորացված թիվ է. պլյուս-մինուսներ կարող են լինել։ Այդ մասին Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ եթե համեմատենք 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների հետ, այս տարվա բյուջեի հարկային եկամուտները, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը, համեմատած 2017 թվականի հետ, ավելի է քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այս հաշվարկը նշանակում է, որ 2017-ին փաստացի հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 158 մլրդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 մլրդ դրամ, ավելացած հատվածը՝ պայմանական ավելացված հատվածը, 384 մլրդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն, եկամտային մասը։
Սա այն քաղաքական որոշումերի կայացման և իրականացման արդյունք է, որը կայացրել ենք՝ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանի, Կառավարությունը, և իրագործել ենք»,- նշել է վարչապետը։





























