Գալյանը՝ ՔԿՀ պետի տեղակալի որդու, դաժան ծեծին մասնակից լինելու մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրդառնալով օրերս համացանցոում տարածված տեսանյութին, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծում և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի, ասել է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի լիազորությունները չեն դադարեցվի միայն այն պատճառով, որ նրա որդին Զորական գյուղում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծեծի ենթարկողներից մեկն է։
«Եթե ձեռք բերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, այդ հարցը կքննարկենք։ Եթե հեռացնեինք, կստացվեր, որ ուղղակի հաշվեհարդար ենք տեսել»,– ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ դեռևս տվյալներ չեն ստացել, թե հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը կամ որևէ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է պայմաններ ստեղծել, որ որդին ավելի բարենպաստ պայմաններում կրի պատիժը։
Նա նշեց, որ դրական կարելի է համարել այն, որ ՔԿՀ ծառայողի երեխան նույնիսկ կարող է տեղափոխվել ՔԿՀ՝ խափանման միջոցը կրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...