Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 անչափահասներ ուսանողին նվաստացրել են և դաժան ծեծի ենթարկել

Vika B. 1 րոպե 10,109 դիտում

Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևու է, թե ինչպես են Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծի ենթարկում և նվաստացնում Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը նկարահանվել է հենց ծեծկռուքի մասնակից անչափահասների կողմից։


ՆԳՆ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքը տեղի ունեցել սեպտեմբերին։ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին։


Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250