ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրաինայի տնտեսության վերականգնման վրա. Ռուբիո
ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրաինայի տնտեսական վերականգնման և ապագա զարգացման վրա, ընդգծել է երկրի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը որոնում է այնպիսի լուծումներ, որոնք ոչ միայն կուժեղացնեն Կիևի անվտանգությունը, այլ նաև թույլ կտան երկրին վերականգնել ու զարգացնել տնտեսությունը։
«Այն, ինչ մենք փորձում ենք անել, և, իմ կարծիքով, որոշակի առաջընթաց արդեն կա, հասկանալն է, թե ինչի հետ կարող են համաձայնել ուկրաինացիները՝ ապագայի անվտանգության երաշխիքներ ստանալու համար, որպեսզի նրանք այլևս երբեք չհայտնվեն հարձակման վտանգի տակ։ Դա կօգնի նրանց ոչ միայն վերակառուցել տնտեսությունը, այլև իրական տնտեսական աճ ապահովել»,- նշել է Ռուբիոն։
Նրա գնահատմամբ՝ եթե իրականացվեն ճիշտ քայլեր, ապա առաջիկա տասնամյակում Ուկրաինայի ՀՆԱ-ն տեսականորեն կարող է գերազանցել Ռուսաստանի ցուցանիշները։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...