Որոնք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. «Հետք»
Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Հաջորդում է Տավուշը՝ 39.9% աղքատության մակարդակով։ Այս մասին գրում է Հետքը:
Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2024թ. զեկույցը»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամ։
Աղքատության մակարդակը միջինց բարձր է նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Կոտայքում։
Աղքատության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արագածոտնում և Սյունիքում։
Միջինում բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են
Եթե Հայաստանում աղքատության մակարդակը ընդհանուր առմամբ 21.7% է 2024 թվականի դրությամբ, ապա ըստ ընտանիքի անդամների թվի՝ այն տատանվում է։ Միջինում 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակն ավելի բարձր է։
Այսպես, ըստ վիճակագրության, օրինակ, 6 անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը միջինը կազմել է 27.4%, իսկ 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում՝ 39%:
Տարրական և ցածր կրթություն ունեցողներն ավելի աղքատ են
Աղքատության մակարդակը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որոշվում է նաև կրթության մակարդակով։ Հաշվարկներն արվել են՝ ըստ 16 և բարձր տարիքի ՏՏ անդամների կրթության մակարդակի։ Պարզվել է, որ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է՝ 32.8%։
Թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում ևս աղքատության մակարդակը համեմատաբար բարձր է՝ 28.1%։
Որքան կրթության մակարդակը բարձր է, այնքան ցածր է աղքատության մակարդակը։
Նմանատիպ հոդվածներ
Որքան են վճարելու քաղաքացիներն առողջապահական ապահովագրության համար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում անդրադառնալով առողջապահության ապահովագրության համակարգին, ներկայացրել է...
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտ...
Փաշինյանը նշել է ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղքատության խնդրին՝ նշելով, որ երկրում ծայրահեղ աղքատութ...
ՔԿ-ն` Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է ք...