Զելենսկին համաձայնվեց, իսկ Ռուսաստանը հրաժարվեց. Մակրոնը մանրամասնել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ դիվանագիտական նախաձեռնություններին՝ նշելով, որ վերջին ամիսներին մի քանի միջնորդական առաջարկներ են արվել, սակայն Մոսկվայի արձագանքը բոլոր դեպքերում եղել է մերժողական։


Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ այս տարվա մարտին Փարիզը հանդես է եկել հրադադարի առաջարկով, որի շուրջ Ուկրաինան հայտնել է համաձայնություն։ Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը այդ առաջարկին տվել է բացասական պատասխան՝ փակելով բանակցային հնարավոր ուղիները:


Ֆրանսիայի նախագահը հիշեցրեց, որ հունիսին ներկայացվել է ևս մեկ առաջարկ, որի շուրջ եվրոպական գործընկերները աշխատել են բավական ակտիվ, սակայն Մոսկվան կրկին մերժել է այն։


Նա նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ի միջնորդական նախաձեռնությունները նույն ճակատագրին են արժանացել։ Մակրոնի խոսքով՝ Անկորիջում հնչած ամերիկյան առաջարկը, ինչպես նաև վերջին շաբաթների ընթացքում Վաշինգտոնի նոր ներկայացրած տարբերակը, դեռևս չեն ստացել դրական արձագանք ռուսական կողմից։


«Այժմ մենք կրկին սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- նշել է նա։


Ֆրանսիայի նախագահը անդրադարձել է նաև կոռուպցիայի թեմային՝ շեշտելով, որրոպե արևմտյան երկրները չեն կարող և չեն էլ պատրաստվում որոշել, թե ինչպես պետք է Ուկրաինան պայքարի կոռուպցիայի դեմ։


«Դուք երբեք չեք լսում կոռուպցիայի մասին Ռուսաստանում, որովհետև չկա անկախ կառույց, որը նման գործեր կհետաքննի»,- ընդգծել է Մակրոնը։

Քաղաքականություն

Պատահարներ