Ավինյանը խոսել է օդի որակից. ինչ լուծումներ է առաջարկել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում առկա օդի որակի խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանց երկարաժամկետ լուծումները մեծամասամբ պետք է իրականացվեն Երևանի սահմաններից դուրս։ Նա հիշեցրել է, որ օդի որակի վերաբերյալ վերջին շրջանում ակտիվորեն քննարկումներ են ընթանում, և դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ 2024 թվականին բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում տեղադրվել են չափման սարքեր, որոնք միացված են GIS համակարգին։ Քաղաքապետի խոսքով՝ գործող 175 սարքերից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ օդի որակը նոյեմբերի կեսերից սկսում է վատթարանալ և բարելավվում է մարտի կեսերից։
Ավինյանի խոսքով՝ խնդրի ամենացավալի կողմը դրա բարդ նախադրյալներն են․ «Առաջին հերթին՝ մեր աշխարհագրական դիրքով, նաև այս սեզոնին եղանակային պայմաններով, օդը գալիս և մեր տարածաշրջանում էական ժամանակ մնում է»։
Նա նշել է, որ առկա են լուծումներ, որոնք, սակայն, բավական բարդ են, և դրանց մասին խոստացել են ներկայացնել։ Ըստ քաղաքապետի՝ երկարաժամկետ արդյունքների համար անհրաժեշտ է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ և մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծում, որոնք կարող են որոշակի պատնեշ լինել եկող քամիների համար։
Կարճաժամկետ լուծումների մասով Ավինյանը հայտնել է, որ կատարվել է հետևյալ վարժությունը․ եթե ունենան 10–15 կրիտիկական օրերի մասին նախօրոք տեղեկություն և այդ ընթացքում իրականացնեն սովորականից դուրս վարչարարական աշխատանք, ապա դա կարող է ազդեցություն ունենալ 45–60 օրվա վրա։
Նմանատիպ հոդվածներ
Գազամատակարարման դադարեցումներ` մարզի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև...
ԱԱԾ-ում կայացել է գերիների, անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
2022 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի 20...
Կան բուհեր, որ դիմորդներ չեն ունեցել. թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ
Այս տարի ՀՀ բուհերում թափուր է մնացել 15 000-ից ավելի տեղ` հիմնականում ոչ պետական բուհերում։ Ավելին, կան բուհեր, ո...
Վարդանիձորի հարակից տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա են ծխացող օջախներ
Օգոստոսի 12-ին, ժամը 02:00-ից դեպքի վայր են մեկնել 28 հրշեջ-փրկարար ու փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկա...