Սա, իհարկե, ևս մեկ PR հնարք է. Զախարովան` Երմակի հրաժարականի մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը Կիևի կողմից PR հնարք է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սա, իհարկե, ևս մեկ PR հնարք է։ Կիևը կտրում է ևս մեկ ավազե պարկ՝ այս փուչիկի պայթյունը կանխելու համար», - լրագրողներին ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը «պետք է դատապարտվի որպես միջազգային հանցագործներ»։
Հիշեցնենք` Անդրեյ Երմակի հրաժարականը տեղի է ունեցել նրա Մայամի կատարելիք այցից մեկ օր առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ խաղաղության բանակցությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին
Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին...
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարություն են տարածել` ողբերգական դեպքի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի...
Երասխում ապագան այսօր են տեսնում․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որը ծնունդով Սուրենավան համայնքից է (Սուրենավանը Երասխի հարևանությամբ է գտնվում), հարցրինք, թ...
10 միլիոն դրամ վճարելու և 1 ամիս ծառայելու նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցու...