Երասխում ապագան այսօր են տեսնում․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, որը ծնունդով Սուրենավան համայնքից է (Սուրենավանը Երասխի հարևանությամբ է գտնվում), հարցրինք, թե երբ են Երասխի բնակիչները տեսնելու խոստացված «Ապագա կա ապագա»-ն։
Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանցիները կրակակոծում են Երասխ համայնքն ու Գեղարքունիքի մարզի Սոթքի դիրքերը։ Երասխ համայնքում վերջին ընտրությունների ժամանակ 353 քվեարկածներից 266-ը ընտրել է ՔՊ-ին, 23-ը՝ «Հայաստան» դաշինքին, 19-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին։
«Հրապարակ»-ը ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է․
«- Պարոն Աղազարյան, այն ապագան, որ խոստացել էիք, ե՞րբ են Երասխի բնակիչները տեսնելու։
- Այսօր են իրենք տեսնում։
- Այս ապագա՞ն էիք իրենց խոստացել։
- Չէ, այս ապագան չէինք խոսք տվել, խոստացել էինք այն ապագան, որ թշնամուն մենք միշտ էլ պիտի հակազդենք և պաշտպանենք մեր քաղաքացիների ազատությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Չի՞ արվում։
- Հիմա սա պաշտպանե՞լ է։
- Մի րոպե, չի՞ արվում (Աղազարյանը զայրացավ)։
- Չէ, չի արվում։
- Ուրեմն մենք խոսելու բան չունենք,- ասաց Աղազարյանը և անջատեց հեռախոսը»։
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգ...
Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան
Արցախի նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի Ստեփանակերտ -Երեւան ոչ թե...