Լեհաստանի նախագահը հրաժարվել է հանդիպել Օրբանի հետ Պուտինի պատճառով
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվել է հանդիպել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ վերջինիս՝ Մոսկվա կատարած այցի պատճառով, հայտնել է երկրի առաջնորդի գրասենյակի ղեկավար Մարցին Պժիդաչի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հանդիպել էր Օրբանի հետ։ Կրեմլում բանակցությունները տևել էին գրեթե 4 ժամ։ Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցությունները հաջողված է անվանել, քանի որ դրանց արդյունքում երաշխավորվել է Հունգարիայի էներգամատակարարումը։
«Վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած այցի և դրա համատեքստի հետ կապված՝ նախագահ Կարոլ Նավրոցկին որոշել է սահմանափակել իր այցը Հունգարիա Վիշեգրադի խմբի նախագահների գագաթնաժողովով»,- գրել է Պժիդաչը X հարթակում։
Պետությունների ղեկավարների մակարդակով Վիշեգրադի խմբի հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Հունգարիայում դեկտեմբերի 3-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ-ի «թեթև ձեռքով» Մակրոնն էլ չի լինելու բանակցային սեղանի շուրջը. Գևորգ Պապոյան
Բանակցությունների հարցում ամենահավասարակշռված դիրքորոշումն ունի Ֆրանսիան, սակայն Դաշնակցության «թեթև ձեռքով» ֆրանսիայի դ...
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով, Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի...
Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի»...
Լիբանանում Պուտինի՝ Ղուրանը ձեռքին լուսանկարով գովազդային վահանակներ են հայտնվել
Լիբանանի քաղաքներում հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղուրանը ձեռքին պատկերով գովազդային վահանակներ։&nbs...