Ռուսաստան–Ուկրաինա պատերազմը սրվում է․ զանգվածային ԱԹՍ-հարձակումներ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են սրացման դինամիկայով։ Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 140 անօդաչու թռչող սարք, որոնց հարվածներից տուժել են Օդեսան և Դնեպրոպետրովսկը։ Տեղեկացվում է վիրավորների և մեծածավալ ավերածությունների մասին։


Ռուսական կողմը, իր հերթին, հայտարարել է, որ պաշտպանական միջոցառումների ընթացքում խոցել է ուկրաինական 100-ից ավելի ԱԹՍ՝ ընդգծելով, որ Ուկրաինայի գործողությունները նույնպես եղել են ինտենսիվ։


Զանգվածային հարվածների հետևանքները տարածվել են տարածաշրջանի սահմաններից դուրս։ Մոլդովայի ԱԳՆ-ն հայտնել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպանին և ցույց տվել ռուսական ԱԹՍ, որը նոյեմբերի 25-ին ներխուժել էր Մոլդովայի օդային տարածք և ընկել մասնավոր տան վրա։ Թեև զոհեր և լուրջ վնասներ չեն եղել, դեպքը պաշտոնական Կիշնևը որակել է որպես երկրի ինքնիշխանության խախտում։


Անօդաչու թռչող սարքերն անցել են նաև Ռումինիայի օդային տարածք, ինչը, ըստ դիտորդների, կրկին ընդգծում է պատերազմի ռիսկային ազդեցությունը ՆԱՏՕ-ի սահմանների վրա։

Քաղաքականություն