Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներին
Վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ կան։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ մասին։
«Պետք է հստակ արձանագրել, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։
Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։
Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը։
Դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։
Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։
Մենք հետագայում կտեղեկացնենք նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ:Եվրոյի առքի առավելագույն արժեքն է...
Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազին
Հարգարժան դատախազ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսում է դատաիրավական համակարգի փոփոխություններից։ Սակայն, չգիտես ին...
Վարչապետը պաշտոնից ազատելու և նոր նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են արվե...
Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը ուշացումներով են իրականացվելու
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններից դեպի Երևան չվերթ իրականացնող երկու ինքնաթիռների վայրէջ...