Բրյուսելի օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր չվերթները՝ շարունակվող գործադուլի պատճառով
Բելգիայում համազգային գործադուլի երրորդ օրը, Բրյուսելի օդանավակայանում չեղարկվել են գրեթե բոլոր չվերթները, իսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը զգալիորեն խաթարվել է, հայտնում է Reuters-ը:
Գործադուլը կազմակերպվել է երկրի գլխավոր արհմիությունների կողմից և նպատակ ունի ճնշում գործադրել վարչապետ Բարտ դե Վևերի գլխավորած կոալիցիոն կառավարության վրա։ Ակցիայի մասնակիցները բողոք են հայտնում կառավարության առաջարկած բարեփոխումների դեմ, որոնք առնչվում են կենսաթոշակների և աշխատաշուկայի ոլորտներին։
Բրյուսելի օդանավակայանը չեղարկել է բոլոր ելքային չվերթները, նաև մուտքային 110 չվերթ՝ պլանավորված 203-ից։ Բելգիայի մյուս խոշոր օդանավակայանը՝ Շառլերոն, նույնպես տեղեկացրել է աշխատանքի զգալի խափանումների մասին։
Գործադուլի վերջին օրը նաև սպասվում են խոշոր խափանումներ դպրոցների, հասարակական տրանսպորտի և մասնավոր հատվածի գործունեության ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Մինչ օրս փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ. ՀՀ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայե...
Էրոտիկ բնույթի, սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերի ու հաղորդումների վրա սահմանափակումներ կդրվեն
Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները ու սարսափ, բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության...
Ադրբեջանցիները Մարալի հայաստանյան անձնագիրը հետ չեն տալիս, այն մնացել է Բաքվի բանտում. Զոհրաբյան
Մարալը մի քանի ամիս Բաքվի բանտում է եղել ու երբ ազատվել է գերությունից եւ տեղափոխվել Բեյրութ, ադրբեջանցիները Մարալի հայա...
Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան...