Ադրբեջանն, Իրանը և Ռուսաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը կարևորվում է երկարաժամկետ եռակողմ համագործակցության զարգացման և Հյուսիս-Հարավ երթուղու արևմտյան հատվածի արդյունավետության բարձրացման համար։
Փաստաթուղթը նախատեսում է սակագնային մոտեցումների ներդաշնակեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։
Նշված մեխանիզմների ներդրումը, ըստ հրապարակման, կստեղծի ավելի կանխատեսելի, արագ և ծախսարդյունավետ լոգիստիկ շղթա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Ընդհանուր առմամբ, համաձայնագիրը ամրապնդում է կողմերի դիրքերը միջազգային տրանսպորտային միջանցքներում և ստեղծում պայմաններ տարածաշրջանի տարանցիկ հոսքերի կայուն աճի համար։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանն ավելի լավ վարչապետ կլինի, քան Փաշինյանը․ Աշոտյան
Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյա...
Պուտինի հետ փոխզիջում ենք գտել. Նեթանյահուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Մերձավոր Արեւելքում շահերի վերաբերյալ փոխզիջում է գտել Ռուսաստանի նա...
Պարո՛ն Ծառուկյան, անհարմար վիճակում եք հայտնվում և Ձեր փողերն էլ իզուր քամուն եք տալիս. Քրիստինե Պողոսյան
«Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին՝ աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը...
Միրզոյանն ու ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը հանդիպել են
Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:...