Ռազմական
Պակիստանի հրթիռակոծությունից Աֆղանստանում երեխաներ են զհովել
Աֆղանստանի «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Պակիստանի զինված ուժերը գիշերը հրթիռակոծել են Խոսթ նահանգի Գերբզվո շրջանի բնակելի տուն, ինչի հետևանքով զոհվել են առնվազն 9 երեխա և մեկ կին։
Թալիբների ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Պակիստանն հարձակումներ է իրականացրել Կունար և Պակտիկա նահանգներում, որտեղ վիրավորվել են ևս 4 քաղաքացիական անձ։
Հարվածները տեղի են ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Պեշավարում երեքշաբթի տեղի ունեցած երկու ինքնասպան-ահաբեկչությունների հետևանքով զոհվել էին երեք պակիստանցի սահմանապահ զինծառայողներ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել. ՊՆ
Ուկրաինան ոչ մեկին պետք չի գա բացի մեզնից. Լուկաշենկո
Mariam Z.
Անցած մեկ տարում Չինաստանը Ռուսաստանին 12 միլիոն դոլարի ԱԹՍ է վաճառել. The New York Times
Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի ռեկորդային ռազմական բյուջեն
Mariam Z.