Ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. ամբողջ տվյալների բազան. Ռոմանոս Պետրոսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի էլեկտրական ցանցերի ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային հանդիպման ընթացքում հաղորդվել է, որ ՀԷՑ-ի 2018–2024թթ. նոյեմբերի ամբողջ տվյալների բազան վերացված է։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ այս երևույթը թաքցվել է ինչպես իրավապահ մարմիններից, այնպես էլ ՀԾԿՀ-ից, ինչը գնահատվել է որպես լուրջ խախտում։
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ սա այն վեց հիմնական կետերից մեկն է, որոնց հիման վրա ընկերությունը զրկվել է լիցենզիայից։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ում մի շարք դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրված էներգիան թերգրանցվել է, այսինքն՝ արտադրողները ցանց էին մղում ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա, քան հաշվարկվում և վճարվում էր։
Պետրոսյանը հավելել է, որ պետական և համայնքային կառույցները մեծ խմբեր էին կազմում, որոնց նկատմամբ իրականացվել են հավելագրումներ։ Վերջին օրերին այդ փաստերով կատարվել են կալանավորումներ։ Նրա ներկայացմամբ՝ հավելագրումների ընդհանուր ծավալը գերազանցում է մի քանի միլիոն կՎտժ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառը կվերսկսի աշխատանքը
Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կսկսի աշխատել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրե...
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին
ՀԾԿՀ–ն մերժել է «ՄՏՍ»–ին՝ Հայաստանում վերակառուցել բիզնեսը։Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԲՏ նախարարության եզրակացու...
ՊԵԿ-ը էլեկտրոմոբիլների ներմուծման հետ կապված հայտարարություն է արել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կիևյան կամրջու եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշ...