ՀԷՑ-ում թերգրանցումների գործերով մեկուկես տասնյակ վարույթ է նախաձեռնվել. Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ հայտնել է, որ մի շարք դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան թերգրանցվել է։ Նրա խոսքով՝ արտադրողները ցանց էին մղում ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա, քան հաշվարկվում և վճարվում էր։
Պետրոսյանը նշել է, որ հատկապես պետական և համայնքային կազմակերպություններն էին մեծ բաժին կազմում այն խմբում, որոնց նկատմամբ իրականացվել են հավելագրումներ։ Նա հավելել է, որ վերջին օրերին այս փաստերով տեղի են ունեցել կալանավորումներ։
Նրա խոսքով՝ ներկայումս նախաձեռնվել է մեկ ու կես տասնյակից ավելի քրեական վարույթ։ Պետրոսյանը ընդգծել է, որ ցանցերից մեկում կալանավորվել է տեսուչ, որը համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչից իրականացրել էր մեկ միլիոնից ավելի կՎտժ էլեկտրաէներգիայի հավելագրում։
Նմանատիպ հոդվածներ
«168 ժամ». Ուշագրավ մանրամասներ. Կուտոյանը ցանկացել է դառնալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն...
Փելոսիի այցը շատ կարևոր էր, բայց այն պետք չէ հակառուսական համարել. Փաշինյան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբա...
Վարչապետը պետք է ի լուր ամբողջ աշխարհի բացառեր հայկական ուժերի կողմից նման գործողությունների կատարումը
Անհասկանալի է՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետի կցկտուր պատասխանը հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրին, երբ վերջինս ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Լվացվեցին և մաքրվեցին Աջափնյակում գտնվող հուշարձանները և նրանց շրջակայքը
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար կազմը և աշխատակիցները մասնակցեցին համահանրապետական շաբաթօրյակին։Վարչական շրջանի տարբեր...