Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը կրճատվել է՝ 28 կետից հասցվելով 19 կետի
Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար ԱՄՆ-ի մշակած ծրագիրը Ժնևում անցկացված բանակցությունների ընթացքում վերանայվել է․ 28 կետից այն կրճատվել է մինչև 19 կետի։ Թե կոնկրետ որ դրույթներն են հանվել, չի նշվում, սակայն փոփոխությունները կատարվել են այն բանից հետո, երբ Կիևը և եվրոպական գործընկերները փաստաթղթում ընդգծել են մի շարք պահանջների անընդունելիությունը։
Հաղորդվում է, որ Ուկրաինան հիշեցրել է իր «կարմիր գծերի» մասին՝ զորքերի թվաքանակի սահմանափակման և տարածքային զիջումների, այդ թվում՝ Դոնբասի փոխանցման հարցում։ Եվրոպական կողմը աջակցել է այս դիրքորոշմանը՝ առանձնացնելով նաև սառեցված ռուսական ակտիվների և ԵՄ սահմանած պատժամիջոցների վերացման վերաբերյալ որոշումներ ընդունելու իր բացառիկ իրավունքը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը հայտարարել է, որ «28 կետանոց խաղաղության ծրագիրը, այն տեսքով, որին բոլորը ծանոթացել են, այլևս գոյություն չունի»։ Նրա խոսքով՝ որոշ կետեր հանվել են, որոշներն էլ փոփոխվել, և Կիևի ոչ մի մեկնաբանություն չի մնացել անարձագանք։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նոյեմբերի 23-ին Ժնևում անցկացված բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը և Ուկրաինան մշակել են պատերազմը դադարեցնելու «թարմացված և կատարելագործված» ծրագիր։ Կողմերը վերաստատել են, որ ապագա ցանկացած համաձայնագիր պետք է պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն ու արդար խաղաղություն։
Նմանատիպ հոդվածներ
«Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն իր ունեցած վարկից». ի՞ նչ է առաջարկում Ծառուկյանը
Ժողովուրդն այսօր լիարժեք ճահճի մեջ է, խեղդվում, և պետք է քայլ կատարես, մարդու մատից փուշ հանելու հնարավորություն տաս։ ԲՀ...
Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու` բանակցություններից հրաժարվելու մասին որոշումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների համար պետք է սպասել երկրի...
Սենսացիոն բացահայտում. ԱՄԷ-ն գաղտնի ռազմական բազա է կառուցում
Սոմալիլենդի Բերբերա քաղաքի օդանավակայանի տարածքում շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների լայնածավալ շինարարությունը...
Մենք չենք կարող անտեսել Կիևի հետ ջերմ հարաբերությունները, եթե ՌԴ-ի հետ պատերազմ սկսի. Չավուշօղլու
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի, նման կարծիք է հայտնել Թուրքիա...