Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ստացել է հանձնաժողովի հավանությունը
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը նշել է, որ նախատեսվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը փոխարինել 18-ամսյա ժամկետով՝ այն տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից, և այդ զորակոչից պարտադիր ծառայության անցնողները ծառայելու են 18 ամիս։
Նախարարը ընդգծել է, որ ծառայության ժամկետի կրճատումն իրականացվել է վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման և ընդլայնման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
Ճապոնիան փակում է օտարերկրացիների մուտքը կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Ճապոնիան նոյեմբերի 30-ից փակում է օտարերկրացիների մուտքը՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով: Այս մասին հայտնում...
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Վերջերս Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։Նրան տեղափոխել են Նորք...
Քրեական վարույթ է նախաձեռնվել Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ․ մանրամասներ. «Փաստ»
Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, քրեական վարույթ է նախաձեռնվել նախկին պատգամ...
ՔԿ-ն` Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մասին
Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվա...