Նիկիտա Սիմոնյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։
Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։
Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։
Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է հեռագրում:
Նմանատիպ հոդվածներ
Կնոջ սեռը թիրախավորելով վիրավորելը մերժելի է. Արման Թաթոյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը, ա...
Կենդանաբանական այգուց ահազանգել են ոստիկանություն
Կենդանիներին հոշոտելու երկրորդ դեպքից հետո այսօր առավոտյան Կենդանաբանական այգուց ահազանգել են ոստիկանություն՝ խդրելով մի...
Ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող հավելվածներ և ծրագրեր ներբեռնելուց
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են․«Հարգելի քաղաքացիներ,ձեռնպահ մնացեք անհայտ ծագում ունեցող...
Արավուսից թշնամուն անցած 42 խոշոր եղջերավոր անասուններից 37-ը վերադարձվել են
Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահներ...