Հերթական հիբրիդային հարձակումը. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Հերթական հիբրիդային հարձակումը» խորագիրը:
«Վերջերս տեսնում եմ համացանցում որոշ քաղաքներում մեծ պաստառներ են փակցված, որի վրա գրված է «Պահանջում ենք կենսաթոշակների 50 տոկոս բարձրացում» «Հայաքվե» կոչվող նախաձեռնության կողմից իրենց երկու ներկայացուցիչների նկարներով: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սա հիբրիդային հարձակումների փորձված մեթոդ է հատկապես ընտրություններից առաջ»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ նույն մեթոդը կիրառվել է Մոլդովայում՝ ընտրություններից առաջ, հայտնի շրջանակների կողմից:
Նրա խոսքով՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը մեր պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որը այս պահին չկա բյուջեում:
«Բոլոր ծախսերը բաշխված են՝ սոցիալական ոլորտի, մեր համակարգի ծախսերը մոտավորապես 1 տրիլիոն դրամ են, առողջապահական, կրթական, դպրոցաշինական, այսինքն՝ ամբողջ պետական բյուջեն բաշխված է և ավել 100 միլիարդ դրամ, իհարկե, այս պահին չկա:
Բայց մենք մեր ռեսուրսների շրջանակում հունվարի 1-ից բարձրացնելու ենք կենսաթոշակները և նպաստները՝ հետվճարի համակարգով այն դարձնելով 20 տոկոս և ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ դա շարունակական գործընթաց է լինելու:
«Կոչ եմ անում չտրվել այս հարձակումներին՝ հիբրիդային, ֆեյք տեղեկություններով, ֆեյք ուժերի կողմից և լինել աչալուրջ, որովհետև մենք շատ թափանցիկ ենք ձեզ հետ մեր աշխատանքներում՝ որևէ բան ձեզանից չենք թաքցնում և անիրատեսական խոստումներ չենք տալիս:
Տալիս ենք իրատեսական խոստումներ, որոնք կատարում ենք»,- խոսքը եզրափակեց Արսեն Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պատել
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում...
Ֆրանսիան կօգնի Ուկրաինային կռվել սեփական հողում, բայց ոչ հարձակվել Ռուսաստանի վրա. Մակրոն
Ֆրանսիան չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն կօգնի Ուկրաինային կռվել սեփական հողում, բայց ոչ հարձակվել Ռո...
Հարկավոր է շարունակել գործողությունները Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպմանը նշել է, որ հարկավոր է շարունակել հա...
ԱՄՆ Պետդեպը՝ հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների մասին
ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները սովորական բնույթ են կրում և որևէ կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստ...