Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի ներկայացուցիչները լիովին պատրաստ են պաշտպանելու ազգային շահերը ապագա բանակցություններում։


«Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը և ինչ է անհրաժեշտ՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից երրորդ ներխուժումը, Ուկրաինայի վրա ևս մեկ հարձակումը՝ ճիշտ այնպես, ինչպես այն անցյալում բազմիցս հանցագործություններ է կատարել մեր ժողովրդի և այլ ժողովուրդների դեմ»,– ընդգծել է նախագահը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, առաջիկա օրերին Շվեյցարիայում նախատեսվում է սկսել Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցությունները՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի շուրջ։ Նրա խոսքով՝ սա ընթացող երկխոսության հերթական փուլն է, որի հիմնական նպատակը հետագա քայլերի ընդհանուր տեսլականի ձևավորումն է։



Քաղաքականություն