Զախարովան` ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ստացել Ուկրաինայում կարգավորման որևէ ծրագիր ԱՄՆ-ից։ Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում տարածվող արտահոսքները, քննարկումները և տարբեր կետեր պարունակող պլանները պաշտոնական հիմք չեն կազմում։
«Պաշտոնապես ռուսաստանյան կողմը՝ արտաքին գործերի նախարարությունը, իսկ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շփման հաստատված խողովակ է, նման առաջարկներ, պլաններ ընդհանրապես չեն ստացել։ Մենք բաց ենք երկխոսության համար»,– ասել է նա «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մամուլի կենտրոնում։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը արձագանքում է Արևմուտքի բոլոր հարձակումներին՝ մշտապես մշակելով պատասխան միջոցներ՝ հաշվի առնելով իր շահերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղ ծրագրի մասին արտահոսքերը մեկնաբանելը անշնորհակալ գործ է, և ԱԳՆ-ն կարձագանքի, երբ հարցի շուրջ պաշտոնական տեղեկություն լինի։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերին ռուս դիվանագետները Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար
Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ա...
Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը շատ կարևոր է. Փաշինյան
Միջազգային մեխանիզմի շրջանակում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավու...
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ու...
Հայտնի է՝ վերջին 10 օրվա ընթացքում քանի մարդ է լքել Ուկրաինան
Վերջին 10 օրվա ընթացքում, Ուկրաինայից հեռացել է ավելի քան 1,5 մլն մարդ: Twitter-ի իր Էջում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով...