Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով
Ղազախստանի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Ղազախստանի քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է բերել Հայաստանին և խթանել պետական կառուցվածքի վերածնունդը բոլոր ոլորտներում։ Նրա գնահատմամբ՝ «Ձեր հեռատես ղեկավարության շնորհիվ Հայաստանը բռնել է կայուն զարգացման ուղի և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում»։ Տոկաևը ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունն առանձնանում է խոհեմ և պատասխանատու մոտեցմամբ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ։
Նա հավելել է, որ Փաշինյանը կայացրել է անսովոր և համարձակ որոշում բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ինչը, ըստ Տոկաևի, շատ արժեքավոր էր և օգտակար հայ ժողովրդի համար։ Ղազախստանի նախագահի խոսքով՝ Հայաստանը ընտրել է խաղաղության և կայուն զարգացման ուղին, և այս հարցում Փաշինյանի պատմական դերակատարությունն անժխտելի է։ Տոկաևը նաև ընդգծել է Փաշինյանի նշանակալի ներդրումը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված խաղաղության համաձայնագրի խթանման գործում։
Տոկաևն այսօր հայտարարել է, որ ղազախա-հայ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։ «Հաշվի առնելով Ձեր մեծ ներդրումը և ղազախա-հայաստանյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու նվաճումները՝ այսօր ես որոշեցի Ձեզ պարգևատրել Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևով՝ «Ոսկե արծվի» շքանշանով»,– նշել է Ղազախստանի նախագահը՝ շեշտելով, որ այդ պարգևը երկու ժողովուրդների եղբայրության և փոխադարձ վստահության խորհրդանիշ է։
Նմանատիպ հոդվածներ
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին առաջարկ է արել
Ռուսաստանը առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը։ Այս մասի...
«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել
«Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրեն, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։Այս տեղեկությունը նա հայ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բրատիսլավայում նախատեսված Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից առանց պատճառաբան...