Սպիտակ տունը խաղաղության ծրագիրն անվանել է լավ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ուկրաինայի համար
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նոր ծրագրին: Վաշինգտոնում կարծում են, որ ծրագիրը «լավ է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի համար»՝ նշելով, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար:
Բանակցությունները շարունակվում են։
Հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած դրանում կասկածողների առկայությանը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նշվում է, որ Սթիվ Ուիտքոֆֆը և Մարկո Ռուբիոն անցյալ շաբաթ հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ծրագիրը, իսկ Վլադիմիր Զելենսկին՝ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլի հետ: Համաձայնությունները որպես միակողմանի տարածքային զիջումներ հասկանալը սխալ է, նշել են Սպիտակ տանը:
Ընդ որում, Թրամփի վարչակազմը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Կատարը մասնակցում է բանակցություններին:
Նմանատիպ հոդվածներ
Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան. «Հրապարակ»
«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկո...
Սեյրան Օհանյանը հերքում է
Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհա...
Ձերբակալել են տղամարդու, ով սպառնում էր նռնակով պայթեցնել տունը
ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքում արտակարգ ծառայությունների աշխատակիցները կանչով մեկնել ե...
Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի
ՀԷՑ-ից հաղորդագրություն են տարածել երեկ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ․ «Օգոստոսի 3-ին «Հայաստանի Էլեկտրական ցա...