Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան. «Հրապարակ»
«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։
Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։
Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու եւ ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Բերման է ենթարկվել նաև քրեական հեղինակություն «Շահումյանցի Ժիրո»-ն
Մարտի 4-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներ...
Օնիկ Գասպարյանը ապտակել է Արայիկ Հարությունյանին
168.am-ը քիչ առաջ հղում տալով իր խիստ հավաստի աղբյուրներին տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում...
Երեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյան
«Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք էս պատերազմին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԵԿՄ նախագահ,...
Ադրբեջանը թարմացրել է արցախյան վերջին պատերազի զոհերի պաշտոնական թիվը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է արցախյան վերջին պատերազմում մահացած իր զինծառայողների...