Սա հակառուսական ենթատեքստով քարոզչություն է. Զախարովան՝ Կիևի իշխանությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ուկրաինայի կողմից կազմակերպված «սննդի գագաթնաժողովը» ներկայացվում է հակառուսական քարոզչության շրջանակում, իսկ դրա նպատակը Կիևի ռեժիմի կոռուպցիոն սխեմաները թաքցնելն է։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:
Զախարովայի խոսքով՝ «սա զուտ հակառուսական ենթատեքստով քարոզչական ձևաչափ է»:
Նա հավելել է, որ Կիևի իրական գործողությունները, այդ թվում՝ «Ռուսաստանի սահմանային գյուղատնտեսական օբյեկտների վրա ցինիկ հարձակումները», ինչպես նաև «եվրոպացի հովանավորների քայլերը, որոնք խաթարում են ռուսական մատակարարումները, ներառյալ մարդասիրական օգնությունը, գյուղատնտեսական արտադրանքը և պարարտանյութերը», ցույց են տալիս, որ նրանք հետաքրքրված չեն աջակցելու կարիքավոր երկրներին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազայի հատված
Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահո...
ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը․ ՀՀ իշխանությունները մի շարք խախտումներ են արել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գոր...
Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել. Շարմազանովը հունից դուրս է եկել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհր...
Գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունների հետ. Արա Սաղաթելյան «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: -Պարոն Սաղաթելյան, հասա...