ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ի գործով վճիռը․ ՀՀ իշխանությունները մի շարք խախտումներ են արել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։
Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։
Ըստ որոշման՝ յուրաքանչյուր դիմումի շրջանակում զոհվածների հարազատներին պետք է վճարվի 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Բացի դրանից՝ դատարանը որոշել է դիմումատուներին ընդհանուր հատկացնել ևս 35 հազար եվրո՝ դատական ծախսերի և վճարների համար։
Այսպիսով՝ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և չեն ապահովել արդարացի քննություն՝ պարտավորեցնելով պետությանը՝ ֆինանսական փոխհատուցում վճարել տուժած ընտանիքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ մի անկլավ, գյուղ, քաղաք կամ միջանցք հանձնելու, փոխանակելու մասին խոսք անգամ չկա. Տարոն Չախոյան
Գրանադայում ձեռք բերված պայմանավորվածութուններով, հայտարարություններով ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանությունը 29,8 հազար...
Խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը. ԵԽ զեկույց
Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների մասին նոր զեկույցում, որը պատրաստվել է Արտաքին գործերի կոմիտեի կողմից և ըն...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Պուտինը զգուշացրել է Եվրոպային
Եվրոպան խանգարում Է Թրամփի վարչակազմին խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...