Փաշինյանը և Տոկաևն ընդունել են համատեղ հայտարարություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում կայացած բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն։
Երկկողմ բանակցություններից հետո ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պաշտպանության և պահպանման, ինչպես նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման վերաբերյալ։ Կողմերը հաստատել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թթ. ճանապարհային քարտեզը։
Ստորագրվել են փաստաթղթեր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում նախարարությունների և գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ։
Նշվում է, որ նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան, իսկ նոյեմբերի 21-ին տեղի են ունեցել նրա բանակցությունները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ-ից․ Միրզոյանը պատասխանեց
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում խոսեց ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասին։ «Ակնկալիքը բոլոր հնարավոր գործընկերն...
«Պուտինի հետ պայմանավորվել եմ»․ Էրդողանը մանրամասնել է և մեղադրել արևմտյան երկրներին
«Պուտինի հետ պայմանավորվել եմ անվճար հացահատիկ մատակարարել կարիքավոր երկրներին»։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջե...
Ռուսաստանի առաջարկը՝ Հայաստանին․ Մարիա Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգետիկայի զարգացման տարբեր տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներ...
Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում և Արցախում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերը
Առաջինը եռակողմ համաձայնագիրն է։ Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից․ դա կնշանակի...