«Պուտինի հետ պայմանավորվել եմ»․ Էրդողանը մանրամասնել է և մեղադրել արևմտյան երկրներին
«Պուտինի հետ պայմանավորվել եմ անվճար հացահատիկ մատակարարել կարիքավոր երկրներին»։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր կարծիքները համընկնում են Պուտինի հետ, առաջին հերթին աֆրիկյան երկրները պետք է հացահատիկ ստանան»,- ասել է Էրդողանը։
Էրդողանը արևմտյան երկրների պահվածքն անվանել է «մարդասիրության դասեր տալու» փորձ, որը, միևնույն ժամանակ, անտեսում է Աֆրիկայում առկա խնդիրները։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Աֆրիկայում, հատկապես Սոմալիում, առանց հացի հասանելիության մահացող յուրաքանչյուր անմեղ մարդու ցավը կոտրում է մեր սրտերը: Ցավոք սրտի, ջանքեր չեն գործադրվում վերջ դնելու միլիոնավոր մարդկանց մահվան տանող այս ողբերգություններին։ Ամոթ է, որ արևմտյան երկրները, որոնք մարդասիրության դասեր են տալիս աշխարհին, անտարբեր են մնում այս ողբերգության նկատմամբ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան զարմացած չէ Եվրոպայի պահվածքից։ Նա նշել է, որ եվրոպական երկրները գնահատում են Աֆրիկան, Ասիան և Լատինական Ամերիկան այնքանով, որքանով նրանց անհրաժեշտ է նավթը, ոսկին և էժան աշխատուժը։ Եվ եթե դա հակասում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա «նրանք դառնում են պարզապես մոլախոտեր, որոնք ներխուժում են եվրոպական փառավոր այգի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են հացահատիկային միջանցքի հարցը։
Ավելի ուշ, Կիևի՝ Մոսկվային ներկայացրած երաշխիքներից հետո, ՌԴ-ն համաձայնել է վերսկսել գործընթացը, ինչի շրջանակում ուկրաինական նավահանգիստներից կրկին թույլատրվել է հացահատիկով բեռնված նավերի տեղաշարժը։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...
Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնեն ԱՄՆ
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինա...
2025-ին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինի. Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են ՌԴ-ին
Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում...
ԱՄՆ դեսպանատունը՝ «վաշինգտոնյան փաստաթղթի» մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից անդրադարձել են այսպես կոչված «վաշինգտոնյան փաստաթղթին»։ Դեսպանատուն ուղարկված հարցման մեջ C...