ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչ է ձերբակալվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Խ.-ն 2024 թվականի հունիսի 6-ից 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս: Հայտնում են Քննչական կոմիտեից:
«Արդյունքում, Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):
Գ.Խ.-ն ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Լևոնին համբերություն… . Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․«Քիչ առաջ տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի մահվան մասին: Նա երկու...
Ինչու են հայկական ուժերը զբաղեցրած դիրքերից հետ եկել. իրավիճակը՝ Սյունիքում. «Ժողովուրդ»
«Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակ...
636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը. ՊԵԿ
636 էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ 2025 թ․ վճարված մաքսատուրքի գումարը: Այ...
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը հրաժարական է տվել
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի...